211652_close_icon
views-count2401 դիտում article-date 11:14 12-12-2020

Շվեդիան մտադիր է հրաժարվել կանխիկ դրամի շրջանառությունից՝ ստեղծելով կրոնի թվային համարժեքը․ Bloomberg

Շվեդիայի իշխանությունները մտադիր են հրաժարվել երկրում կանխիկ դրամի օգտագործումից։ Այս մասին հայտնում է [url=https://www.bloomberg.com/news/articles/2020-12-11/sweden-explores-the-feasibility-of-moving-to-a-digital-currency]Bloomberg[/url]-ը՝ նշելով, որ այդ ուղղությամբ երկրում արդեն գործնական քայլեր են ձեռնարկվել․ մասնագետները սկսել են մշակել ազգային արժույթի՝ կրոնի թվային համարժեքը։ Հոդվածում նշվում է՝ այս սկանդինավյան երկիրը վերջին ժամանակաշրջանում ցուցաբերում է կանխիկի շրջանառության ամենացածր ցուցանիշն աշխարհում։ Մասնավորապես, երկրում կատարվող վճարումների ամբողջ ծավալի 10 տոկոսից քիչ մասն է կատարվում կանխիկ եղանակով։ Այս առնչությամբ ֆինանսների նախարար Պեր Բոլունդը հայտարարությամբ էր հանդես եկել, որի ընթացքում հայտնել էր մասշտաբային հետազոտության մեկնարկի մասին, որի ավարտը նախատեսված է 2022 թվականի նոյեմբերին։ Դրա արդյունքը կդառնա թվային կրոնի ստեղծումը։ Նշենք, որ սա ամենևին առաջին դեպքը չէ, որ Շվեդիայի իշխանություններն ուշադրություն են դարձնում թվային արժույթի ստեղծմանը։ Հատկանշական է միայն այն փաստը, որ ամբողջ աշխարհը պատուհասած կորոնավիրուսային համավարակն ուղղակի ստիպել է իշխանություններին ավելի արագ գործել։

Նմանատիպ նյութեր