ԱՄՆ Սենատը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը Թուրքիայի դեմ CAATSA տեսակի պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Axios-ը:
Ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է նախատեսում` կապված ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգերի նախագահն իրավունք ունի վետո կիրառել բանաձևի դեմ:
CAATSA տեսակի պատժամիջոցները նախատեսված են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի քաղաքացիների ու նրանց պատկանող ընկերությունների, ինչպես նաև նրանց հետո համագործակցող այլ անձանց, կազմակերպությունների և երկրների համար: