211652_close_icon
views-count5025 դիտում article-date 14:01 12-12-2020

Ընտրության իրավունքը եղել է Ադրբեջանինն ու Հայաստանինը. Լավրովը պարզաբանել է` ինչու Արցախի վերաբերյալ Իրանի առաջարկած ծրագրին ուշադրություն չի դարձվել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը որոշելու իրավունքը եղել է Հայաստանինն ու Ադրբեջանինը, դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների ընտրությունը և այն, որ Իրանի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագրին ուշադրություն չի դարձվել: Aյս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հայտնում է [url=https://ria.ru/20201212/iran-1588888250.html]ria.ru[/url]-ն։ «Հիմա պետք չէ մտածել այն մասին, թե ով, երբ է հասցրել կամ չի հասցրել աջակցել կարգավորմանը: Ընդգծեմ ևս մեկ անգամ` ձևաչափի ընտրության իրավունքը եղել է Ադրբեջանինն ու Հայաստանինը: Հենց դրանով է պայմանավորվել հայտարարության մասնակիցների կազմը: Իրանի կամ Թուրքիայի հաշվին որևէ բան անելու փորձ չի եղել և չէր կարող լինել»,- իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Լավրովը: Նա նշել է, որ հիմա կարևոր է ավարտին հասցնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, և տարածաշրջանը դարձնել համագործակցության և բարիդրացիության տարածաշրջան:

Նմանատիպ նյութեր