Սիրիական և ռուսական ուժերը «խոչընդոտ» են ստեղծում ահաբեկչության դեմ պայքարի համար․ Ջոել Ռեյբուրն
Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոել Ռեյբուրնն ասել է, որ Մոսկվայի և Դամասկոսի գործողությունները «բարդացնում են ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում», հայտնում է [url=https://www.almasdarnews.com/article/us-envoy-alleges-syrian-and-russian-forces-are-creating-an-obstacle-for-fight-against-terrorism/]almasdarnews.com[/url] –ը:
«Կցանկանայի նշել,որ իրենց գործողություններով Ռուսաստանի Դաշնությունն ու Ասադի ռեժիմը խնդիրներ են ստեղծում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարելու համար, ինչը հանգեցնում է իրավիճակի սրման»,- ասել է բանագնաց Ռեյբուրնը:
Նա նշել է, որ Իդլիբում ռուսական և սիրիական կողմի հարվածները ուղղված են ո՛չ թե ահաբեկիչներին, այլ քաղաքացիական ենթակառուցվածքներին և ընդդիմության թիրախներին:
«Ռուսաստանը և Ասադի ռեժիմը հարձակվում են Սիրիայի ազատ բանակի կայանների վրա, ես չեմ կարծում, որ այս կողմերը շատ բան են արել ահաբեկչության դեմն առնելու համար»,– եզրափակել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացը:
Այս մասին Ռեյբուրնը խոսել է այն բանից հետո, երբ Կոնգրեսի լսումների ժամանակ ասել էր, որ Սիրիայի զինված ուժերը չեն կարողացել նոր տարածքներ գրավել Հյուսիսային Սիրիայում: