211652_close_icon
views-count2875 դիտում article-date 17:36 12-12-2020

Ղազախստանի ԱԳՆ-ն ռուս պատգամավորի աղմկահարույց հայտարարության պատճառով նոտա է հղել ՌԴ-ին

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մարատ Սիզդիկովը, Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Կոմարովի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք է հայտնել Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովի՝ հանրապետության տարածքի մասին լրատվամիջոցներում արված հայտարարությունների կապակցությամբ, հայտնում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10241035?fbclid=IwAR3S_CmUfcE0BopSP5GoFtMho1FSXlo87hMYVypn_HwG4L2cpgPcYLu4oP4]tass.ru[/url]-ն: Ղազախստանի ԱԳՆ-ի որոշմամբ՝ նոտա է հղվել ռուս դիվանագետին: Ղազախստանի ԱԳ նախարարի և Կոմարովի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սիզդիկովն անդրադարձել է Պետդումայի պատգամավոր, կրթության և գիտության հարցերով հանձնաժողովի նախագահ Վյարեսլավ Նիկոնովի՝ «Ղազախստանի տարածքը մեծ նվեր է Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի կողմից» արտահայտությանը: Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ որոշ քաղաքական գործիչների կողմից ավելի հաճախ արվող սադրիչ արտահայտությունները լուրջ վնաս են հասցնում պետությունների միջև դաշնակցային հարաբերություններին: «Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է համարժեք գնահատական ռուսական կողմից՝ նման արտահայտությունների վերաբերյալ, և կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի Դաշնության պետական այրերի կողմից նմանատիպ այլ հայտարարությունները կանխելու ուղղությամբ» –ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր