211652_close_icon
views-count18475 դիտում article-date 19:40 12-12-2020

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի առաջին խախտման մասին. Tert.am

Լեռնային Ղարաբաղում հրադադար ռեժիմը ռազմական գործողությունների ավարտից և ՌԴ խաղաղապահ առաքելության աշխատանքի մեկնարկից հետո առաջին անգամ խախտվել է: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն, տեղեկացնում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/12/violation/3469439]Tert.am[/url]-ը: «Ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմը շարունակում է իր առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում: Դեկտեմբերի 11-ին հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել Հադրութի շրջանում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր