211652_close_icon
views-count21697 դիտում article-date 20:00 23-12-2020

Այսօր ոստիկանական շոուի հերթը հասել էր Գնդապետ Շիրինյանին. Փաստաբան Արամ Վարդևանյա

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի գործընկերներ: Այսօր ոստիկանական շոուի հերթը հասել էր Գնդապետ Շիրինյանին: Խայտառակ տեսարան էր Արաբկիրի բաժնում, չեմ ուզում այս պահին բոլոր ապօրինությունները ներկայացնել ուղղակի վստահ եղեք պատժվելու են: Չնայած երեք ժամը 18։30-ին ավարտվել էր պարոն Շիրինյանը պատշաճ կերպով ներկայացավ քննչական մարմին, սակայն իրավական խայտառակությունը շարունակվում է` այժմ ձերբակալման որոշում է կայացվում: Հերթական քաղաքական հետապնդումը.. Ձերբակալումը բողոքարկվելու է հենց այսօր` հավելյալ կտեղեկացնենք»:

Նմանատիպ նյութեր