Ամանորին Արցախում ծնվել է 5 երեխա, որից մեկը գրեթե 5,5 կգ քաշով
2021թ. հունվարի 1֊ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 5 երեխա, որից՝ 4-ը բնական ճանապարհով, մեկը՝ կեսարյան հատումով։ Վերջինիս քաշը կազմել է 5 կիլոգրամ 450 գրամ։ Նորածիններից երեքը արական սեռի են, երկուսը՝ իգական։
Ծննդկանների և նորածինների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։
ԱՀ առողջապահության նախարարությունը շնորհավորում է նորածինների ծնողներին, հարազատներին և ողջ հայությանը՝ Արցախում կյանքի շարունակության, հարատևման ու արցախցիների մաքառումի մեկնարկի ազդարարման կապակցությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
2021թ. հունվարի 1֊ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում...
Posted by Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep. on 2021 թ. հունվարի 1, ուրբաթ