Այսօր ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին․ ԱՀ նախագահ
Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին: Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ»,- գրել է ԱՀ նախագահը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
РУС ⬇️ Հարգելի ՛ հայրենակիցներ Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության...
Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Вторник, 16 февраля 2021 г.