211652_close_icon
views-count2161 դիտում article-date 11:33 27-03-2021

Սահմանադրական դատարանն այսօրվա իշխանություններին փրկեց հետագա պատժից. փաստաբան

Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սահմանադրական դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը անվավեր և հակասահմանադրական ճանաչելով, փրկեց այսօրվա իշխանություններին նշված հոդվածով ապագա մեղադրանքից ու պատժից:

Էնպես որ ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ հակասահմանադրական ճանապարհով ՍԴ դատավոր դարձածներն էլ են կարծես կողմ քվեարկել»։

Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։

Սահմանադրական դատարանը սահմանել է, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը անվավեր եւ հակասահմանադրական ճանաչելով փրկեց այսօրվա...

Posted by Lusine Sahakyan on Friday, March 26, 2021

Նմանատիպ նյութեր