211652_close_icon
views-count1824 դիտում article-date 17:17 17-04-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Հայաստանում ապրիլի 17-ի ցերեկը, 19-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի, 20-21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:


Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-21-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Նմանատիպ նյութեր