Ավելի վատ է՞լ կարող է լինել․ ակնհատ է, որ ՀԱՊԿ-ն դեմ դուրս եկավ մեզ․ Ստեփան Գրիգորյան․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին, շարունակում է լարված պահել մթնոլորտը:
Կարծիքներ են հնչում, որ Հայաստանն ի պատասխան այդ հայտարարության պետք է վետո կիրառի, եթե ՀԱՊԿ-ն որոշի աջակցել Տաջիկստանին: Ինչպես հայտնի է՝ երեկ ՌԴ նախագահը իր տաջիկ պաշտոնակցի հետ զրույցում հաստատել է Տաջիկստանին օժանդակության ցուցաբերման պատրաստակամությունը՝ ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում:
Եթե դրվի նման հարց՝ Հայաստանը կգնա՞ վետոյի կիրառման. քաղաքագետ, ՀԱՊԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանը ընդգծում է՝ վետոյից բացի դիրքորոշում հայտնելու այլ տարբերակներ եւս կան: Ըստ նրա՝ մի բան հստակ է՝ Զասի հայտարարությունը շատ ուղիղ ազդել է սահմանային իրավիճակի վրա. մասնավորապես, Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ եւ ադրբեջանցի զինծառայողների փոխհրաձգությունը ուղղակի կապ ունի Զասի կողմից արված հայտարարության հետ:
ՀԺ-ի զրույցը ՀԱՊԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցչի հետ՝ ստորեւ.
- Պարոն Գրիգորյան, այսօր սահմանին միջադեպ ունենք: Ինչպես գլխավոր շտաբից հայտնում են՝ Շորժայում փոխհրաձգություն է եղել: Ըստ ձեզ որքանո՞վ կապ ունեն Ստանիսլավ Զասի հայտարարությունն ու այս միջադեպը:
- Ուղղակի կապ ունի, ուղղակի: Ինչի՞ մասին է խոսքը. Ադրբեջանում շատ լավ գիտեն, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք ու շատ լավ գիտեն նաեւ, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն՝ մեր սահմանին իրենց ոտնձգությունից հետո ՀԱՊԿ-ն պարտավոր էր գոնե քաղաքական հայտարարություն անել, դիվանագիտական քայլեր անել, դատապարտել Ադրբեջանին ու առաջարկել զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերել:
Ես կարող եմ զուգահեռ անցկացնել. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, շուրջ մեկ տարի առաջ այդ երկիրը ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի՝ Հունաստանի սահմանների դեմ ոտնձգություն արեց: Հայտնի պատմություններ են, որ իրենք իրենց ռազմանավերը ուղարկեցին դեպի հույների կղզիներ եւ այլն եւ այլն: ՆԱՏՕ-ն շատ հստակ դատապարտեց Թուրքիային ու առաջարկեց զորքերը դուրս բերել եւ եթե հարցեր կան՝ լուծել բանակցությունների ճանապարհով: Այսինքն՝ նույնիսկ այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի երկու անդամ պետություններ վեճ ունեին՝ այդ կառույցը հստակ դիրքորոշում հայտնեց հօգուտ Հունաստանի, քանի որ Թուրքիան էր ոտնձգություն արել Հունաստանի սահմանի դեմ: Իսկ մեր պարագայում՝ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, Հայաստանն է ՀԱՊԿ-ի անդամ, բայց ՀԱՊԿ-ն չի աջակցում իր անդամին: Դա ոգեւորեց Ադրբեջանին: Ադրբեջանը տեսավ, որ ՀԱՊԿ-ն արեց ինչ-որ անիմաստ, անորոշ հայտարարություն, ոգեւորվեց, լկտիացավ եւ այդ կրակոցները պատահական չեն:
- Իսկ ավելի մեծ զարգացում կլինի՞ սահմանին, ըստ ձեզ, թե՞ այսքանով կբավարարվեն:
- Ես կարծում եմ՝ չի լինի ավելի մեծ զարգացում, քանի որ մեր տարածաշրջանում հիմա շատ ակտիվ են ոչ միայն Ռուսաստանն ու Թուրքիան, նաեւ Եվրամիությունը, նաեւ Միացյալ Նահանգները, նաեւ Հնդկաստանը, Իրանը, Չինաստանը. բոլորը տարբեր ոլորտներում ցուցաբերում են ակտիվություն: Դա ըստ իս կլինի զսպիչ մեխանիզմ Ադրբեջանի համար: Ադրբեջանում հասկանում են, որ եթե գնան ավելի լուրջ սադրանքների՝ միջազգային հանրությունը՝ ի դեմս Միացյալ նահագների, ի դեմս Եվրամիության արձագանքելու են:
- Երեկ Պուտինը իր պատրաստակամությունն է հայտնել՝ այդ թվում ՀԱՊԿ շրջանակներում աջակցել Տաջիկստանին: Որպես ՀԱՊԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ՝ խնդրում եմ ասել. այստեղ ի՞նչ կարող է անել Հայաստանը, արդյոք իր քվեարկությամբ կարո՞ղ է քաղաքական դիրքորոշում, դժգոհություն հայտնել այն իրավիճակի կապակցությամբ, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դեպքում լռում են, իսկ Տաջիկստանի դեպքում՝ ոչ:
- Վետոյից բացի այլ տարբերակներ էլ կան. մենք կարող ենք չեզոք մնալ, ասել, որ այդ հարցերից տեղյակ չենք, այդ տարածաշրջանը մեզանից հեռու է, թող Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ որոշում ընդունի Տաջիկստանին ոնց է աջակցում: Դուք գիտեք, որ տարբեր պետություններ, այդ թվում Բելառուսը, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ պարբերաբար հայտարարում էին, որ Հարավային Կովկասի հարցերը բավական հեռու են իրենցից ու իրենք ոչինչ չեն կարող անել: Օրինակ եմ ասում: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք այդ տարբերակն ընտրել՝ ցուցաբերել չեզոքություն եւ հեռու մնալ՝ դրանով իսկ վերաբերմունք արտահայտելով երկակի ստանդարտների նկատմամբ:
Բայց կարող ենք նաեւ վետո դնել, դեմ արտահայտվել, որ ՀԱՊԿ-ի կողմից աջակցություն լինի Տաջիկստանին՝ ցույց տալով մեր նեղացածությունը, որ դուք մեզ չաջակցեցիք, մենք էլ չենք աջակցում:
- Ընթացակարգերով ինչպե՞ս է: Մեկ ձայնով հնարավո՞ր է վետո կիրառել, երբ որ ՀԱՊԿ-ում 6 պետություն են:
- Կան հարցեր, որ մեծամասնության քվեարկությամբ են լուծվում: Բայց զորք ուղարկելու, որեւէ երկրին աջակցելու հարցերը սկզբունքային հարցեր են եւ այդտեղ նույնիսկ մեկ ձայնով հնարավոր է վետո կիրառել: Կանոնադրության համաձայն՝ երկրները ունեն վետոյի իրավունք, դա այդպես հաճախ չեն օգտագործում, բայց կարող են: Կառույցի գլխավոր մեխանիզմը կոնսուլտացիաներն են: Հայաստանը կարող է մերժել կոնսուլտացիաներին մասնակցությունը, կարող է ընդհանրապես մերժել, որ կոնսուլտացիաներ լինեն: Մենք ունենք լծակներ, ուղղակի պետք է մտածել՝ ինչ լծակներ օգտագործենք:
- Իսկ վետոյի կամ չեզոքության դրսեւորման հետեւանքները ինչպիսի՞ն կարող են լինել մեզ համար, սա չպե՞տք է հաշվարկել:
- Կներեք, ավելի վատ է՞լ կարող է լինել: Ակնհատ է, որ ՀԱՊԿ-ն դեմ դուրս եկավ մեզ: Դուք հավանաբար տեղյակ եք, որ Բելառուսը ռազմական պատվիրակություն ուղարկեց Ադրբեջան, Ղրղզստանի ղեկավարությունը 2 օր առաջ ողջունեց Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղի պատերազմում. սրանք ակնհայտ հակահայկական քայլեր են, էլ ինչի՞ց պիտի վախենանք: Ուրիշ բան, եթե ՀԱՊԿ-ի անդամ պետությունները գոնե չեզոք մնային, ես կասեի՝ իմաստ չունի հակադրվել: Բայց ՀԱՊԿ-ի անդամ պետությունները մեր դեմ են դուրս գալիս, ուրեմն ոչ մի բանից պետք չէ վախենալ, բայց պետք է մտածել՝ որն է ճիշտ, իշխանությունները պետք է ընտրություն կատարեն:
- Պարոն Գրիգորյան, այդ առումով վաղվա Պուտին-Փաշինյան հանդիպումից ի՞նչ պետք է սպասել: Ըստ ձեզ Սյունիք-Վարդենիս սամանի հետ կապված հարցը լուծում կստանա՞:
- Ես կարծում եմ՝ Ռուսաստանը կշարունակի իր գիծը՝ ստիպել Հայաստանին, որ սահմանազատմանը համաձայնի: Չի ճնշի Ադրբեջանին, որ զորքերը դուրս բերի մեր տարածքից, այլ կճնշի մեզ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային հանրության մոտ չբարձրացնենք: Ռուսաստանին շատ է հետաքրքում նաեւ միջանցքի բացումը: Մեր դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանը ասել է՝ ոչ մի սահմանազատում չի կարող լինել, քանի գերիներ կան, քանի Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել, իսկ միջանցքի մասին խոսք լինել չի կարող, խոսքը տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է, այն էլ՝ միայն եթե մթնոլորտը համապատասխան լինի: Սրանք մեր պայմաններն են, Ռուսաստանը կփորձի ճնշել, ու այդ ֆոնի վրա մենք պետք է պատրաստ լինենք Հայաստանի ներսում գտնվող «5-րդ շարասյան» գործողություններին: Չի բացառվում, որ «5-րդ շարասյունը» Մոսկվայի պահանջով սկսի այստեղ ապակայունացնել իրավիճակը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։