211652_close_icon
views-count1846 դիտում article-date 14:55 10-05-2026

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Mercedes»-ը բախվել բետոնե արգելապատնեշներին և հայտնվել Աղստև գետում․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել փրկարարները, շտապօգնության բժիշկները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Ս․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և հայտնվել Աղստև գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը կարողացել է դուրս գալ ավտոմեքենայից և հայտնվել գետի մյուս ափին, ում օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հայկ Մելիքսեթյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վաչե Աբովյանը և Արսեն Ալավերդյանը։

Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Փրկարարները պարեկների ու քաղաքացիների հետ օգնել են, որպեսզի ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս բերվի գետից։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր