Ռուսաստանում 9 մեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 5 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Ռոստովի շրջանում խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել՝ 9 մեքենայի մասնակցությամբ. 2 բեռնատարի և 7 մարդատարի: Նախնական տվյալներով, վթարի պատճառ է դարձել КамАЗ-ի վարորդի կողմից անհրաժեշտ տարածություն չպահպանելը:
Վթարի արդյունքում զոհվել է 4 հոգի. 23-ամյա և 49-ամյա կանայք, 12-ամյա աղջիկ և մեկ տարեկան տղա: Եվս 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Վթարի վայրում աշխատում են 3 միավոր տեխնիկա և տասնյակ փրկարարներ: