Սաակաշվիլին պատրաստ է դադարեցնել հացադուլը, սակայն՝ մեկ պայմանով
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել հացադուլը, սակայն պայման է դրել։
Ինչպես հաղորդում է sputnik-georgia.ru-ն, այդ մասին ասել է վերջինիս փաստաբան Նիկա Գվարամիան։
Նոյեմբերի 10-ին ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Վրաստանի իշխանություններին ապահովել երկրի նախկին նախագահի բուժումն ու անվտանգությունը, ինչպես նաև տեղեկացնել դատարանին նրա առողջական վիճակի մասին։ Իսկ Սահակաշվիլիին կոչ է արվել դադարեցնել հացադուլը։
«Ես որոշեցի հաշվի առնել Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի, ինչպես նաև մեր արևմտյան գործընկերների կոչը՝ հացադուլը դադարեցնելու վերաբերյա»,-ասել է նա։
42 օր առաջ հացադուլ հայտարարած Սաակաշվիլիին Ռուսթավիի թիվ 12 բանտից տեղափոխել են Թբիլիսիի Գլդանի բանտի թիվ 18 հիվանդանոց։