211652_close_icon
views-count26129 դիտում article-date 13:11 11-12-2021

Վարդենիսի համայնքի ղեկավարի թեկնածուի կինը ընտրակաշա՞ռք է առաջարկել. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով,  քաղաքացի Գայանե Մուրադյանը  դեկտեմբերի 7-ին ոստիկանություն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 4-ի երեկոյան իրենց տուն են եկել Վարդենիս քաղաքի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ահարոն  Խաչատրյանի կինը՝ է․ Խ․-ն եւ քրոջ դուստրը՝ Ա․ Գ-ն, իբր  իր զինվոր որդուն տեսակցելու նպատակով։ Է․Խ․-ն, գրպանից հանելով 3 հատ քսան հազար թղթադրամ, դրել է սեղանին։

Թեկնածուի կինը Գայանե Մուրադյանին ասել է, որ նշված գումարը չհասկանան որպես ընտրակաշառք, գումարը  իր զինվոր որդու համար է։

Գայանե Մուրադյանը հասկանալով, որ  դա ընտրակաշառք է, որպեսզի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին իրենք ընտանիքով քվեարկեն «Ահարոն Խաչատրյան» դաշինքի օգտին՝ նշված 60 հազար դրամը հետ է վերադարձրել նրանց եւ իր տնից դուրս հրավիրել:

Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում։

Նմանատիպ նյութեր