Հայաստանը 1 տարի կնախագահի ՀԱՊԿ-ում
Հայաստանը 2022թ. նախագահելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Այս կարգավիճակը պաշտոնապես երկրին է անցել Տաջիկստանից 2021թ. սեպտեմբերին կազմակերպության վերջին նստաշրջանում, իսկ այս տարվա վերջին կանցնի Բելառուսին։ Գրում է tass.ru-ն։
Կազմակերպության մասնակից երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը, նախագահում են հերթով, այբբենական կարգով։ Գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարի ժամկետով՝ անկախ նախագահությունից, իսկ ահա Մշտական խորհրդի ղեկավար փոխատեղմամբ նշանակվում է նախագահող երկրի ներկայացուցիչը։ Այժմ այդ պաշտոնում ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն է, իսկ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։