Թալիբները չեն պարտադրելու տղամարդկանց մորուք աճեցնել
«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ չի ստիպի աֆղանստանցի տղամարդկանց մորուք աճեցնել, չնայած այն չսափրելու խորհրդին։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի առաքինության քարոզչության և արատների կանխարգելման նախարարությունը։ Գրում է Khaama-ն։
Հաղորդագրությունում ասվում է, որ թալիբները իրավունք չունեն որեւէ մեկին ստիպել մորուք աճեցնել կամ նույնիսկ հետապնդել մորուք չունենալու պատճառով։ Ուստի երկար մորուք ունենալը ընդամենը խորհուրդ է, որից կարելի է հրաժարվել։