211652_close_icon
views-count22258 դիտում article-date 14:04 02-02-2022

Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Suzuki ՏX4-ն ու Bogdan-ը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Խ. Մխոյանի վարած Bogdan 2110 մակնիշի և 32-ամյա Լ. Ղազարյանի վարած Suzuki ՏX4 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Ղազարյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է հետաքննության խմբի տեսուչ Բադալյանը, ում կողմից փաստի նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր