Սպիտակ տունը G7-ի ղեկավարների հետ կքննարկի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները․ «Ամերիկայի ձայն»
Նախագահ Բայդենը մտադիր է այս շաբաթ G7-ի առաջնորդների հետ քննարկել Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների կիրառումը Ուկրաինա ռազմական ներխուժման պատճառով: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ջո Բայդենն այս մասին ասել է չորեքշաբթի օրը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է լրացուցիչ պատժամիջոցների կիրառմանը։
«Այս շաբաթ G7-ի անդամների հետ կխոսեմ այն մասին, թե ինչ ենք անելու և ինչ չենք անելու», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Միացյալ Նահանգների հետագա քայլերի վերաբերյալ՝ կապված այն բանի հետ, որ Եվրամիությունը ներկայումս դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր կոշտ պատժամիջոցների փաթեթը, ներառյալ նավթի փուլային էմբարգոն:
Reuters-ի վերլուծաբանները նախագահի խոսքերը կապում են այն փաստի հետ, որ Մոսկվան ուժեղացնում է հարձակումը Դոնբասում և օդային հարվածները Ուկրաինայի արևմտյան քաղաքների վրա։
Ռուսաստանի Դաշնության այս գործողությունների մասին չորեքշաբթի հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։
Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված պատժամիջոցների նոր՝ վեցերորդ փաթեթը նախատեսում է ռուսական երեք խոշոր բանկերի, այդ թվում՝ ամենամեծի՝ Սբերբանկի, անջատում SWIFT միջբանկային տեղեկատվության փոխանցման միջազգային համակարգից, ինչպես նաև հրաժարում ռուսական նավթի ներկրումից վեց ամսվա ընթացքում, իսկ մինչև տարեվերջ՝ ռուսական նավթամթերքներից: