211652_close_icon
views-count3111 դիտում article-date 23:40 05-05-2022

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի մասնակցի Ուկրաինայում գործողություններին

Բելառուսը չի մասնակցի Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Associated Press-ին տված հարցազրույցում։

«Մենք չենք պատրաստվում մասնակցել Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ գործողությանը, քանի որ դրա կարիքը չկա»,- ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն արևմտյան լրատվամիջոցներին կոչ է արել լսել Ռուսաստանի տեսակետը՝ Ուկրաինայում գործողությունների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր