Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը հավանությանը արժանացավ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի նախագծին:
Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը` նշելով, որ սա լիովին նոր քրեակատարողական օրենսգիրք է:
«Վերջին անգամ այսպիսի նախագիծ ընդունվել է 2004 թվականին, այսինքն՝ գործող օրենքն ունի մոտավորապես 20 տարվա հնություն, ինչի պատճառով կարիք ունի արդիականացման։ Կան դեռևս խորհրդային տարիներից մնացած կարգավորումներ, որոնք այս օրենսգրքով փոփոխվում են»,- ասաց նախարարը։
Նախարարի խոսքով՝ փոփոխություններից մեկն այն է, որ վերակարգվում են ուղղիչ հիմնարկների տեսակները։ Դրանք նախկինում հետևյալն էին՝ բաց, կիսաբաց, կիսափակ, փակ և բուժական արհեստական բաժանումներով, իսկ հիմա տեսակավորվելու են անվտանգության երեք աստիճաններով՝ ցածր, միջին և բարձր։
«Բաշխումն իրականացվելու է կատարած հանցանքին համապատասխան ռիսկայնության աստիճանով։ Աստիճանը հետագայում կարող է փոխվել՝ վարքագծի հետ կապված, ինչը դաստիարակչական նշանակություն ունի դատապարտյալի համար»,- հավելեց նախարարը:
Անդրեասյանը նշեց, որ մեկ այլ կարևոր փոփոխություն է բուժական ուղղիչ հիմնարկը որպես առանձին տեսակ չպահպանելը: