211652_close_icon
views-count1092 դիտում article-date 22:58 07-06-2022

Առաջիկա շաբաթը լինելու է խաչատրյանական

Հունիսի 6-ի երեկոյան տեղի ունեցավ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Հնչեցին հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ ջութակահար Քրիստոֆ Բարատին՝ կատարելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

Երեկոյի ընթացքում ներկայացվեցին նաև մրցույթի մասնակիցներն ու ժյուրիի անդամները։
Առաջիկա շաբաթը լինելու է խաչատրյանական։ Այսօր արդեն մեկնարկել է մրցույթի առաջին փուլը։ Տարբեր երկրներ ներկայացնող թավջութակահարներն իրենց կատարումներով հանդես կգան ժյուրիի առջև։ Երկրորդ և երրորդ փուլերում պարտադիր կատարման ծրագրում ներառված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի հաղթողների անունները կհայտարարվեն հունիսի 13-ին՝ փակման գալա համերգի ընթացքում։

Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
   
«Արամ Խաչատրյան-մրցույթ»
մշակութային հիմնադրամ

 
 
 
 

Նմանատիպ նյութեր