211652_close_icon
views-count1812 դիտում article-date 22:12 09-06-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 8-ին, ժամը 20.10-ին, Երևանի Աբելյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 28-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Օպելը» բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 8-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակի հենասյանը. 16-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր