211652_close_icon
views-count2458 դիտում article-date 23:42 18-06-2022

Պետք է ստեղծենք երկիր, որտեղ կրթությունն է ստեղծում իրավունք. Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս շարժման ուժը դուք եք և դուք էլ պիտի դառնաք վաղվա Հայաստանի հիմնասյունը, վերափոխման շարժիչ ուժը. դիմելով Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին մասնակցող երիտասարդներին ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Սրանց հեռացումից հետո սկսվելու է ամենածանր գործը,  այդտեղ է, որ մենք պետք է ցույց տանք մեր դավանած արժեքների նկատմամբ հավատարմությունը։  Մենք միասին կառուցելու ենք որակապես նոր պետություն, որի հիմքում իհարկե կրթությունն  է՝ ժամանակակից, բարձրորակ և ազգային  արժեքների վրա խարսխված։ Մենք պետք է ստեղծենք երկիր, որտեղ կրթությունն է ծնում իրավունք։  Դպրոցն ու համալսարանն ավարտած երիտասարդը պետք է լինի ոչ թե պարզապես քաղաքացի, այլ  մտածողությամբ և էթնիկ գիտակցությամբ  հայ քաղաքացի, ով կարող է մրցել  աշխարհի լավագույն մասնագետների հետ»,- նշեց պատգամավորը

Ըստ նրա` ցավալիորեն այսօր ավելի ու ավել քիչ երիտասարդներ են ներգրավվում գիտության ոլորտում։ Պատճառները տարբեր են՝ հասարակության մեջ գիտնականի վարկանիշի ցածր մակարդակից մինչև չափազանց ցածր աշխատավարձեր։ 

«Ուստի գիտության ոլորտում պետք է մշակել  ռազմավարություն՝ ելնելով  պետության զարգացման և անվտանգության  ապահովման կարիքներից, չափելի թիրախներով, հստակ ծրագրերով և  այդ ծրագրերի իրականացման համար  աստիճանաբար հասնել նրան, որ հատկացվի  պետական բյուջեի առնավազն 4 տոկոսը։   Անհրաժեշտ է ավելացնել ասպիրանտական տեղերի քանակը և բարձրացնել ասպիրանտական  կրթաթոշակը՝ հասցնելով առնվազն 150000 դրամի։ 

Պետք է մշակել և իրականացնել արտերկրից գիտնականների հեռակա ներգրավման, հայրենադարձման և ներգաղթի ծրագրեր՝ Հայաստանում գիտական կարևոր ճյուղերի զարգացման և ընդհանուր միջավայրի բարելավման համար»,- ընդգծեց Աննա Գրիգորյանը` հավելելով որ գիտնականը պետք է ավելի բարձր աշխատավարձ  ստանա, քան պատգամավորը կամ նախարարը, իսկ ուսուցիչը իր չափազանց պատասխանատու աշխատանքն անելիս, ապագա սերունդին դաստիարակելիս չպետք է մտածի իր համար տարրական սոցիալական խնդիրների լուծման մասին։ 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր