211652_close_icon
views-count1260 դիտում article-date 23:26 18-06-2022

Ազգ-բանակ հայեցակարգի առաջ քաշումն այլընտրանք չունի․ Տիգրան Աբրահամյան. Tert,am

Նախընտրական քարոզարշավի օրերին իշխող ուժի ղեկավարն ասում էր՝ ինչ ուզեն կտամ, բայց խաղաղություն կբերեմ: Ինչ ուզում են՝ տալիս է, սակայն այդքան սպասված խաղաղությունը չի բերել։ Այս մասին ֆրանսիայի հրապարակում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, տեղեկացնում է Yerkir.am-ը։ 

«Երբ պատերազմից հետո ես, ռազմական գործիչները, փորձագետները խոսում էինք  բանակի վերականգնման, արդիականացման մասին, իշխանության քարոզչամեքենան փորձում էր դա ներկայացնել, որպես նոր պատերազմ հրահրելու փորձ: 

Եթե պատերազմը կանգնեցվեր հոկտեմբերի 19-ին, մեր զոհերի թիվը մի քանի հազարով պակաս կլիներ, բայց, ցավոք, այս իշխանության համար մարդկային կյանքն արժեք չունի։ 

Բանակի բարեփոխումների հիմքում պետք է դնել հանրային կոնսեսուսի գործոնը: Հասարակությունը չի կարող բաժանված լինել սևերի ու սպիտակների։

Պաշտպանության նախարարը պետք է դառնա հասարակության բոլոր խմբերի հետ այս կամ այն կերպ առնչվող, աշխատող ամենաակտիվ դեմքը: Ազգ-բանակ հայեցակարգի առաջ քաշումն այլընտրանք չունի:

Բանակը պետք է շոշափի բոլորիս, յուրաքանչյուրս պետք է դառնանք բանակի մասնիկը։ 

Զինված ուժերի առօրյա ծառայությունը պետք է վերադարձնել իր բնականոն հուն՝ սկսած զինծառայողների փոխհարաբերություններից մինչև մարտական պատրաստականություն։ Խաղաղության օրակարգի ապահովման ամենակարևոր գործոնը մարտունակ բանակն է։

Պետք է վերականգնել մարտունակ զինուժը։ 

ԶՈՒ բարեփոխումների հիմքում մարդն է՝ զինծառայողը, ով պետք է ստանա անհրաժեշտ մասնագիտություն, կրթություն, իսկ զուգահեռ ապահովված լինի սոցիալ-կենցաղային բոլոր հնարավորություններով:

Մեր գերնպատակը պետք է լինի եղած սահմանափակ ռեսուրսների պայմաններում առավելագույն արդյունք ունենալը: Առանց այս իշխանության հեռացման որևէ ռեֆորմ չի լինելու»,-նշեց նա։

Նմանատիպ նյութեր