Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Հունիսի 19-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Հունիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 19-21-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: 
Երևան քաղաքում՝
Հունիսի 19-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 22-ի կեսօրից հետո, 23-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ: