211652_close_icon
views-count5457 դիտում article-date 23:57 19-06-2022

Խաղաղություն լինելու է, բայց միայն մեծ ու ավերիչ պատերազմից հետո․ քաղաքագետ

Պատերազմը սարերի հետևում չէ, և դրա արդյունքում տարածաշրջանում մնալու է կա'մ Հայաստանը, կա՛մ Ադրբեջանը։ Անդրադառնալով, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջան»-ի մասին իշխանության կողմից առաջ տարվող թեզին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանն ու ափսոսանքով նկատել, որ հիմա, ուղղակի, ժողովրդի դիմադրողականությունը գիտակցաբար ոչնչացվում է, երկիրն էլ՝ վերացվում․

««Խաղաղության դարաշրջա՞ն»` չե'նք լսել։

Ուղղակի այդ անպիտան պատուհասը գիտակցաբար տանում է ժողովրդի դիմադրողականությունը` ոչնչացման, երկիրը` վերացման։

Եթե դեռ չե'ք հասկացել, ապա ևս մեկ անգամ ասեմ, այո', խաղաղություն լինելու է, բայց միայն մեծ ու ավերիչ պատերազմից հետո։ Այդ պատերազմը սարերի հետևում չէ, և դրա արդյունքում տարածաշրջանում մնալու է կա'մ Հայաստանը, կամ Ադրբեջանը։ Երրորդ տարբերակը ուղղակի բացառված է, քանի որ մենք էքզիստենցիալ թշնամիներ ենք։

Էսքան բան...»,- գրել է քաղաքագետը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր