211652_close_icon
views-count4214 դիտում article-date 13:08 01-07-2022

Վերցնելու եմ մանդատս. Վանեցյանին կփոխարինի Մարտուն Գրիգորյանը. Irakanum.am

«Այո, պատգամավորական մանդատը վերցնելու եմ»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը, պատասխանելով մեր հարցին, թե ի վերջո ի՞նչ որոշում է կայացրել։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելուց հետո այն թափուր էր մնացել։ Ցուցակով հաջորդը Մարտուն Գրիգորյանն էր։

Հարցին, թե խմբակցությունից դուրս գալո՞ւ եք, Մարտուն Գրիգորյանն ասաց, որ նման հարց չի քննարկում։

Հավելենք, որ Մարտուն Գրիգորյանը Շիրակի մարզը ներկայացնող միակ ընդդիմադիր պատգամավորը կլինի։

 

Նմանատիպ նյութեր