211652_close_icon
views-count2245 դիտում article-date 18:08 06-07-2022

Սյունիքի մարզում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանգստյան օրերին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ու Սյունիքը սպասարկող ճանապարհային ոստիկանները իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Հատուկ միջոցառման ընթացքում ստուգվել է 3000-ից ավելի տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է մահակ ու կռփազենք։ Բացի այդ, արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 66 խախտում։ Մասնավորապես, 2 վարորդ եղել են ոչ սթափ, 9-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, 3-ը՝ ժամկետանց վարորդական իրավունքի վկայականով և այլն։ 19 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր