Մեր գերատեսչությունները պետք է կոորդինացված աշխատեն Թուրքիայի գերատեսչությունների հետ. Փաշինյանի հանձնարարությունը
Կառավարության այսօրվա նիստի սկզբին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հասել են պայմանավորվածության երկու երկրների միջեւ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, նաեւ երկու երկրների միջեւ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով:
«Հիմա շատ կարեւոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետեւ այդ աշխատանքից է կախված պյմանավորվածությունների իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասաց նա: