211652_close_icon
views-count7326 դիտում article-date 15:01 07-07-2022

Հայաստանում կան բնակավայրեր, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան. վարչապետ

Մեզ մոտ մշակույթ է ձեւավորվել՝ մայրուղիների երկայնքով վթարների վայրերում խաչքարար են տեղադրվում: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատկերացրեք բոլոր վթարների առիթով մայրուղիների երկայնքով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ինչ կստացվի արդյունքում»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ նկատեց, որ Հայաստանում կան բնակավայրեր, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան. «Հասկանո՞ւմ են՝ ուր ենք գնում: Լավ, ասենք ոչ մեկին չնեղացնենք, բան չասենք, բայց սա ի վերջո, հակապետական, ապապետական դրսևորումներ են:

Ավելի լավ է մտածենք՝ ինչպես անենք, որ երթևեկության անվտանգությունը բարձրացնենք, կարգապահությունը բարձրացնենք, ինչպես անենք, որ վարորդական իրավունք ունենան մարդիկ, որոնք իրավունք ունեն ունենալու: Մենք չպետք է խուսափենք գնալ և ապամոնտաժել այն տեղերում, որտեղ ապօրինի է այդ ամենն արված»,- ընդգծեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր