211652_close_icon
views-count1980 դիտում article-date 17:54 08-07-2022

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար Եվրոպական միության ծրագրի շրջանակներում դասընթաց է իրականացվել

Հուլիսի 8-ին տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության դեպքերի ճգնաժամային աջակցության կազմակերպումը գենդերազգայուն մոտեցման սկզբունքներով» թեմայով դասընթաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար։

Դասընթացն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի շրջանակներում, որն ուղղված էր ՄԻՊ աշխատակիցների՝ ընտանեկան բռնության դեպքերի վարման կարողությունների զարգացմանը, մասնավորապես` ՄԻՊ Թեժ գծով խորհրդատվության իրականացման գործընթացում։

«Ընտանեկան բռնության դեպքերի ճգնաժամային աջակցության կազմակերպումը գենդերազգայուն մոտեցման սկզբունքներով» թեմայով դասընթացը նպատակաուղղված էր ընտանեկան բռնության հիմնախնդիրը հասկանալու ուժի և իշխանության (գենդերային անհավասարության) դիտանկյունից՝ դեպքերին պատշաճ արձագանքման ու անձանց տրամադրվող ճգնաժամային աջակցության արդյունավետ կազմակերպման նպատակով: Միջոցառման նպատակներից էր քննարկել նաև գենդերազգայուն մոտեցմամբ աջակցության կազմակերպման սկզբունքները:

Դասընթացը վարել է ընտանեկան բռնության հարցերով մասնագիտացված հոգեբանության դոկտոր Սիրանուշ Դավթյանը։ Դասընթացն ամփոփվեց հարցուպատասխանով և կոնկրետ դեպքերի վերլուծությամբ։

Նմանատիպ նյութեր