ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 20 ահազանգ է ստացվել
Հուլիսի 7-9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Իջևան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները: