Միայնակ պարեկը դատախազ Էդգար Պետրոսյանին առևանգում է նրա սեփական առանձնատան բակից․ 168․am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» կայքը, ինչպես նաև մերձիշխանական այլ լրատվամիջոցներ, իրար հերթ չտալով՝ տարածում էին տեղեկություն այն մասին, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը մեքենան հարբած վիճակում վարելու և պարեկներին դիմադրելու համար ձերբակալվել է, հայտնում է 168.am-ը:
Ավելի ուշ դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ Էդգար Պետրոսյանն ազատ է արձակվել, քանի որ ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ:
Պարեկային ծառայության ներդրման ջատագով Դանիել Իոաննիսյանը սա համարեց դատախազության կողմից ԽԾԲ-ական մոտեցում, թե իբր իրենց կոլեգային չեն ցանկացել նեղացնել:
168.am–ը տիրապետում է տեսանյութին, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ միայնակ պարեկն Էդգար Պետրոսյանի սեփականություն հանդիսացող տարածքից, առանձնատան բակից տառացիորեն առևանգում է վերջինիս: