211652_close_icon
views-count2764 դիտում article-date 13:34 10-07-2022

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Ուշադրություն

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 10-13-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 3-5 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի,  Վայոց ձորի նախալեռնային գոտիներում  և Երևանում հուլիսի 11-13-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։ 
 

 Հանրապետության տարածքում`  
 
Հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։

  Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: 

 Երևան քաղաքում՝    
 Հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է  քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Նմանատիպ նյութեր