211652_close_icon
views-count2297 դիտում article-date 16:44 10-07-2022

Տարբեր երկրներից Հայաստան են ժամանում կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակից աշակերտական պատվիրակությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տարբեր երկրներից Հայաստան են ժամանում կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակից աշակերտական պատվիրակությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությանը կից նախարարությունից հրապարակել են արդեն իսկ մեր երկիր ժամանած պատվիրակությունների առաջին լուսանկարները՝ արված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Հիշեցնենք, որ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան տեղի կունենա hուլիսի 10-18-ը Երևանում։ Հայաստանը հյուրընկալում է 64 երկրի աշակերտական, դիտորդ 3 երկրի, միջազգային ժյուրիի պատվիրակությունների, ինչպես նաև աշակերտական պատվիրակության ուղեկցողների:
Քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ երեկոյան։





и ещё 7
 

Նմանատիպ նյութեր