211652_close_icon
views-count1197 դիտում article-date 20:01 10-07-2022

Չալաբյանի անազատության մեջ մնալու մեկ պատճառ կա՝ Արցախում, պաշտպանության ոլորտում շատ ակտիվ էր. Գեղամ Մանուկյան

Նիկոլն այսօր Ալիեւին զեկուցելու նյութ ունի. Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Չալաբյանի անազատության մեջ մնալու մեկ պատճառ կա՝ Արցախում, պաշտպանության ոլորտում շատ ակտիվ էր ու թշնամու աչքի փշերից մեկն էր...

իսկ դատախազները, քննիչները, դատավորները մի օր փորձելու են արդարանալ, բայց նրանց լսող չի լինի, նրանք լուռ մտորելու վայրկյաններ են ունենալու անարգանքի պատի տակ ու ուշ է լինելու.. իսկ այն քպ-ական ուսխորհրդի նախագահի պատմությունն ու պատն առանձին է...»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր