211652_close_icon
views-count2238 դիտում article-date 21:30 12-07-2022

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Ուշադրություն

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 12-17-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավարևելյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն հոիլիսի 14-16-ը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Նմանատիպ նյութեր