211652_close_icon
views-count3535 դիտում article-date 21:16 12-07-2022

Պավել Մանուկյանին վիրահատել են. առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն. փաստաբան

Պավել Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Բազմաթիվ բողոքների և դիմումների հեղեղման արդյունքում 15 օր առաջ Պավել Մանուկյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Իզմիրլյան» ԲԿ: Բժշկական կենտրոնի հոգատար և բարեխիղճ ծառայությունների շնորհիվ բավականին ծայրահեղ առողջական վիճակում գտնվող Պավել Մանուկյանի առողջությունը բարելավվել է:

Այսօր նրան վիրահատել են: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն: Հուսանք մինչև հաջորդ վիրահատական միջամտությունը, որը անհետաձգելի անհրաժեշտություն է Պավել Մանուկյանը ազատ կարձակվի պատիժը կրելու հետ հիվանդությունների անհամատեղելիության հիմքով: 

Նմանատիպ նյութեր