211652_close_icon
views-count1165 դիտում article-date 20:36 14-07-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 13-ին, ժամը 20.10-ին, Երևանի Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 00.05-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Թալին-Թաթուլ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնություն է ցուցաբերվել 9-ամյա տղայի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Վանաձորի Աղայան փողոցի դպրոցի մոտ վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 36-ամյա վարորդը, երեք ուղևորները, «Օպել Զաֆիրայի» 35-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Տավուշի մարզի Ջուջևան բնակավայրի վարչական տարածքի «Բաղեր» կոչվող հանդամասում «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան ինքնաբերաբար շարժվել է. 40-ամյա վարորդը փորձել է կանգնեցնել մեքենան, սակայն ոտքը սայթաքել և ընկել է մեքենայի անիվի տակ, ապա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր