211652_close_icon
views-count1222 դիտում article-date 16:57 15-07-2022

Ջրափրկարարները պարգևատրվել են ԱԻ նախարարի կողմից

Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, հուլիսի 6-ին հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր. մոտորանավակն ուժեղ քամուց շրջվել էր, և ջրափրկարարները, հայտնվելով բաց լճում, ալեկոծության և քամու պայմաններում դրսևորել էին արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու մասնագիտական ունակություններ, մոտ 1 կմ լողալով, դուրս էին եկել Շորժա գյուղի մոտակա ափ, իրենց հետ դուրս բերելով նաև մոտորանավակը: Հայտնում է ԱԻՆ-ը։

ԱԻ նախարարն ընդունել է Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի մոտորանավակավար-փրկարար փ/ծ սերժանտ Արման Գևորգյանին և Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի խմբի հրամանատար փ/ծ մայոր Գոռ Հովհաննիսյանին։ Նախարար Փամբուխչյանը ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու համար ջրափրկարարներին պարգևատրել է պատվոգրով։ 

Գերատեսչության ղեղավարը նշել է, որ նման դեպքերը ևս մեկ անգամ փաստում են մեր փրկարարների պատրաստվածության բարձր ցուցիչի և հնարավոր պատահարների ժամանակ նրանց հանդեպ լիարժեք վստահություն ունենալու հնարավորության մասին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր