211652_close_icon
views-count2594 դիտում article-date 21:47 15-07-2022

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողության արդյունքում 102 տոննա կշռով բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց է  հայտնաբերել  

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմինը շարունակում է խիստ վերահսկողությունը միջպետական, հանրապետական նշանակության  ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ 

Հուլիսի 14-ին և 15-ին Տեսչական մարմինը  կշռումն իրականացրել է Արմավիրի մարզում։ Միջպետական Մ-3 և Մ-5 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում կշռվել են 19 տրանսպորտային միջոց։ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից հայտնաբերված խախտումներից մեկն աննախադեպն է եղել՝ մինչ այժմ իրականացված վերահսկողության ողջ  ժամանակահատվածում։ 

«Սարդ տրանս» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցը  թույլատրելի զանգվածը գերազանցել է ավելի քան 60 տոննայով՝ իրականացնելով 102 տոննա կշռող բեռնափոխադրում։

Նշենք, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 40 տոննան է։ 

2 օրվա  ընթացքում Տեսչական մարմնի կողմից վերահսկողության արդյունքում կազմվել է 15 վարչական արձանագրություն, նշանակվել՝ 3 միլիոն ՀՀ դրամի տուգանք։ 

Նմանատիպ նյութեր