211652_close_icon
views-count774 դիտում article-date 20:29 15-07-2022

Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

Հուլիսի 15-ին N զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
Անցկացվել է շարային ստուգատես, հրամանատարությունն ստուգել է հերթափոխի մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը: Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր