211652_close_icon
views-count18766 դիտում article-date 11:21 19-07-2022

Ծառայում է Հայաստանի Հանրապետությանը․ Newsbook.am

Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում տեղակայված Հայաստանի հյուպատոսարանը վերջին 4 տարիներին կարողացավ դառնալ այս նահանգում ապրող բազմաթիվ հայերի հանգրվանը բոլոր այն դեպքերում, երբ մեր հայրենակիցները օգնության կարիք ունեին։ Հյուպատոսարանի՝ մինչ այդ հայ համայնքից մեկուսի, շատ դեպքերում առանց սրտացավության գործելու աշխատելաոճը փոխվեց Հայաստանից նշանակված այն դիվանագետների շուրջօրյա աշխատանքի շնորհիվ, որոնք կարողացան վստահելի գործընկեր դառնալ հայերի համար։ Դիվանագետների այս խմբին հաջողվեց այնպես անել, որ Կալիֆորնիայում ապրող հայերը զգան իրենց հայրենիքի ներկայությունը թիկունքին։ Այս խմբից, թերեւս, արժե առանձնացնել Գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Նելլի Սարոյանին, որը այս պաշտոնին նշանակվեց 2019 թ․ ապրիլին։ Նշանակվեց եւ հենց այդ օրվանից էլ լծվեց այն կարևոր առաքելությանը, որը կոչված է ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացուն, ԱՄն-ում ապրող հայ մարդուն։ Եվ ուրեմն՝ ժամանակն է իրերն իրենց անուններով կոչելու, լավին լավը ասելու, պրոֆեսիոնալին շնորհակալ լինելու համար։ Գրում է Newsbook.am-ը։

Համակարգում բոլորն էլ ճանաչում են Սարոյանին։ Վերջինս փորձառու, պրոֆեսիոնալ և ՀՀ ԱԳՆ համակարգում մեծ հարգանք վայելող եզակի դիվանագետներից է, որը տարբեր տարիներ զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ իրավաբանական, անձնակազմի կառավարման վարչությունների պետերի պաշտոններ։ Նրա նշանակումը պատահական չէր, Հայաստանը գործուղել էր իր պրոֆեսիոնալին՝ կայացած համայնքի հետ աշխատանքը վերաարժևորելու, նոր մոտեցումներով թարմություն բերելու հանձնարարականով։ Տիկին Սարոյանին ոչ միայն հաջողվեց դա անել, այլ մի բան էլ ավելին։ Վերջինիս պաշտոնավարում սկսեց աշխարհի եւ մեզ համար ամենածանր շրջանում։ Սկզբում համավարակն էր, հետո դրան գումարվեց պատերազմը։ 

Հիշեցնենք, որ Կալիֆորնիան տեւական ժամանակ գլխավորում էր Քովիդ 19-ի տարածման, մահացության դեպքերով առաջատար երկրների ցանկը, բայց նույնիսկ այդ պայմաններում արտակարդգ դեսպանորդն աշխատեց, աշխատեց արտակարգ ռեժիմով՝ գրեթե շուրջօրյա գրաֆիկով` սպասարկելով ՀՀ այն քաղաքացիներին, որոնք թռիչքների չեղարկման եւ լոքդաունի գոյության պայմաններում հայտնվել էին անելանելի ու անորոշ վիճակում։ Քաղաքացիների այն հոսքը, որն այդ օրերին է գրանցվել, ռեկորդային էր։ Տիկին Սարոյանը այդ ժամանակաշրջանում կարողացավ կազմակերպել քաղաքացիների ընդունելությունները՝ ելքեր առաջարկելով ստեղծված իրավիճակում։ Կալիֆորնային միացան այլ նահանգները՝ բազմապատկելով անելիքներն ու խնդիրները։ Այդ օրերին Սարոյանը չզլացավ հարեւան նահանգներում մնացած ՀՀ քաղաքացիներին եւս օժանդակություն ցուցաբերել, նրանց համար Հայաստան մեկնելու համար օդային ուղիներ գտնել։ Դիվանագիտական հմտություններին գումարվեց Սարոյանի՝ հայերանկիցներին օգնելու, ամեն գնով սատարելու մարդկային որակները։ Ամիսներ շարունակ նա Լոս Անջելեսի օդանավակայանում անձամբ էր ճանապարհում ՀՀ քաղաքացիներին՝ թռիչքների հետ կապված տեղում առաջացած հարցերին արագորեն լուծումներ գտնելով։ Պատկերավոր ասած՝ նա այդ շրջանի շտապօգնությունն էր՝ մշտապես պատրաստ արագ արձագանքելու, իր հմտություններով հարցերը կարգավորելու առումով։ Եվ հենց այս պատասխանատու, բարեխիղճ վերաբերմունքն էր, անշուշտ, նրա շուրջ հավաքված թիմի արդյուանվետ աշխատանքն էր, որ էականորեն փոխեց ՀՀ քաղաքացիների և հայ համայնքի վերաբերմունքը ՀՀ գլխավոր հյուպատոսության նկատմամբ: ՀՀ քաղաքացիները սկսեցին իրենց ամուր զգալ, որովհետեւ ի դեմս հյուպատոսության, նոր գործընկեր էին գտել, հսկայական պետության մեջ Հայաստան անունով փոքրիկ պետություն էին բացահայտել, որը տեր էր կանգնում իր քաղաքացուն։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր