211652_close_icon
views-count1854 դիտում article-date 09:33 08-08-2022

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել հայտնաբերված 7 օձերին

Օգոստոսի 6-8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Շահումյան, Տավուշի մարզի Բերդավան և Լոռու մարզի Ջրաշեն գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 4 գյուրզա, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր