Գործարկվելու է Լճկաձոր բնակավայրի շչակը
Օգոստոսի 9-ին՝ ժամը 12:00-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ: