Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Ուշադրություն
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 15-17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 2-4 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 14-19-ին սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00 ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-17-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: