211652_close_icon
views-count2224 դիտում article-date 15:26 15-08-2022

«Տեղի ունեցածը ծանր ողբերգություն է. ցավակցում եմ զոհերի հարազատներին». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած ողբերգական դեպքին։

«Տեղի ունեցածը ծանր ողբերգություն է։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին։

Ռոբերտ Քոչարյան

15․08․2022թ.»,- գրել է ՀՀ երկրորդ նախագահը։

Հիշեցնենք, որ նախօրեին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա 6 զոհ։ Զոհերի անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։ Պայթյունի հետեւանքով կան նաեւ քաղաքացիներ, որոնք մնացել են փլատակների տակ. նրանց թիվը 18-ն է։

Նմանատիպ նյութեր