ՀՀ էկոնոմիկայի նախարարն այսօր այցելել է «Էկոքիմսինթեզ»
Այսօր այցելել եմ «Էկոքիմսինթեզ» ՍՊԸ, որը մասնագիտացված է դիզվառելիքի արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ բարձր որակի դիզվառելիքի և գուդրոնի արտադրությամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
«Ներկայում ընկերության արտադրողականությունն ըստ դիզելային վառելիքի հումքի կազմում է մոտ 2000 տ/տարին, սակայն նպատակ ունեն ավելացնել արտադրության ծավալները։
Ընկերության հիմնադիր Արմեն Հովհաննիսյանի հետ շրջել ենք ընկերության տարածքում, զրուցել ընթացիկ ու նախատեսվող աշխատանքների մասին։
Քննարկել ենք պետական աջակցության այն ծրագրերը, որոնց շրջանակում ընկերությունը կարող է ընդլայնել իր գործունեությունը»: